Փաշինյանը՝ այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ բանակցային սեղանին նստելու մասին
![]() 584 Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 22:50 «Շանթ» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի պահանջին՝ բանակցային սեղան բերելու այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: «Ես, ի սկզբանե, ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի, բայց ոչ Արցախի Հանրապետության անունից, որովհետև արցախցիներն ինձ չեն ընտրել: Ինչպես Ադրբեջանում են սիրում ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բոլորն առանց բացառության, Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին և դրանով արդեն իսկ ընտրել են Ադրբեջանի նախագահին՝ որպես իրենց ներկայացուցիչ բանակցային պրոցեսում: Հիմա գանք հակառակ կողմից: Եթե ադրբեջանական կողմից գալիս, ներկայանում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, ծագում է պատվիրակության լեգիտիմության խնդիր, որը վկայում է, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու իրավունք Ադրբեջանի նախագահը չունի: Իսկ գուցե Բաքվի, Կիրովաբադի ադրբեջանցիների՞ն էլ, ազգային փոքրամասնությունների՞ն էլ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնելու: Մեր պարագայում նման հարցեր առաջ չեն գալիս, կա Հայաստանի Հանրապետության պատվիրակություն և պետք է լինի Արցախի Հանրապետության պատվիրակություն»,- ասաց Փաշինյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
