Յուրի Խաչատուրովի պաշտպանը ևս ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին
![]() 280 Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 11:15 Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Նշենք, որ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին: Այսօր նշված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ բողոքի վերաբերյալ իրենք որևէ փաստական տվյալ չունեն, թե ինչ հիմքերով է այն մակագրվել դատավոր Դանիելյանին։ «ԲԴԽ կողմից սահմանված կարգով գործերի բաշխման կարգը խախտելն ինքնին կասկածներ է առաջացնում օրինական դատարան լինելու հետ կապված։ Բողոքի Ձեզ մոտ հայտնվելը չի նշանակում, որ Դուք այդ բողոքով օրենքի հիման վրա ստեղծված դատարան եք, որ այդ բողոքը քննեք, որովհետև մակագրության և Ձեզ նոտ հայտնվելու ընթացակարգը բացակայում է, և դատարանը մեզ այդ հարցում որևէ պարզաբանում չի տվել։ Այս իմաստով, ես կարծում եմ, որ դուք ՍԴ դիմելու և քրգործի վարությը կասեցնելու համար պատշաճ դատավոր չեք և այդ հիմքով ես միանում եմ իմ գործընկերոջ ներկայացված միջոնրդությանը․ ես Ձեզ բացարկ եմ հայտնում և միջնորդում եմ հայտնեք ինքնաբացարկ»,- ասաց Պողոսյանը։
|

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
