Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողի
![]() 1556 Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 00:05 Արցախում ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարը, դատելով ամեն ինչից, փորձ է արվում կոծկել, գրում է Armtimes.com-ը: Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունն էր տարածել. «Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան, ինչի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ցը, 1975թ.ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է»: Հենց դեպքի հաջորդ օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրեց, թե վերոնշյալ միջադեպի պատճառն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի ավտոշարասույնը եռակի գերազանցել է սահմանված արագությունը: ՀԺ-ի Արցախի աղբյուրները մի շարք մանրամասներ են հայտնել միջադեպից: Ավտովթարի զոհ դարձած Գևորգ Սարուխանյանն Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ էր, պայմանագրային հիմունքներով ծառայում էր Արցախի զորամասերից մեկում: Նա ավտոբուսով աշխատանքից գնալիս իջել է տարածքի կանգառում, անցել է ավտոբուսի դիմացի մասով, որպեսզի հակառակ մայթ հասնի, սակայն ավտոբուսի կողքով 2 ամենագնաց չափից դուրս արագ սլացել են։ Առաջինն ավելի արագ է անցել, քան Սարուխանյանն այդ կողմ է հասել, իսկ 2-րդը՝ վերոնշյալ «LEXUS» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Սարուխանյանին և այդ արագության տակ շրջվել է: Ամենագնացի մեջ գտնվող Էրիկ Ավագյանը, որին, ըստ մեր տեղեկությունների, Հայրապետյանի թիկնապահները ճանապարհին են հանդիպել և որոշել տեղ հասցնել, մահացել է (նա աշխատել է Արցախի շտապօգնությունում, իսկ հետո՝ Արյունաբանական կենտրոնում, Արցախի Մարտունու շրջանից էր): Վարորդը՝ Հարություն Նազարյանը, և մյուս 2 ուղևորները՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներ Սամվել Սիրեկանյանը և Հայկ Ադոնցը, տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»: Հայկ Ադոնցը շատ վնասվածքներ չի ստացել և դուրս է գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Մասնավորապես, նրանցից մեկն այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում է, ընդունվել է հիվանդանոցի ռեանիմացիոն բաժին՝ ծայրահեղ ծանր վիճակում, բայց վերջին օրերին նրա մոտ դրական դինամիկա է արձանագրվում: Ըստ աղբյուրի՝ 2 ամենագնաց ավտոմեքենաներից առաջինում եղել է Ռուբեն Հայրապետյանը, որը վերջին շրջանում ապրում է Շուշիի իր առանձնատանը, իսկ 2-րդ ավտոմեքենան ուղեկցել է նրան։ Ավտովթարից հետո «տարօրինակ» կերպով անհետացել են վթարված ավտոմեքենայի համարանիշները։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Իսրայելը Կասպից ծովում հարվածել է Իրանի ռազմածովային ուժերին
9500:45
Իրանը հարվածում է Իսրայելին, «Բեն Գուրիոն» օդանավակայանում ինքնաթիռներ են վնասվել
256Երեկ, 19:36
Սյունիքի ավտովթարից զոհվել է 22 տարեկան 3 երիտասարդ, վարորդը հիվանդանոցում է
230Երեկ, 18:54
«Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր»․ ՆԳՆ ՓԾ
282Երեկ, 18:12
«ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի նավթարդյունաբերական օբյեկտների վրա»․ #Tasnim (տեսանյութ)
402Երեկ, 16:37
ԻՀՊԿ-ն հարվածել է Իսրայելի քաղաքներին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին (տեսանյութ)
317Երեկ, 16:04
Իսրայելը փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարարին
429Երեկ, 13:14
Ծեծի հետևանքով 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց
205Երեկ, 11:36



