«ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST». Արմեն Աշոտյան
![]() 229 Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 09:30 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST. Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմն աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրն ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։ Խրոնիկ միտինգային գործելաոճն առատորեն համեմվում է ամբարտավանության, կիսագրագիտության և ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։ Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։ Տիկնայք և պարոնայք, խորը շունչ քաշեք և դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք և չեք էլ ունենա։ Եվ այդ խանդն ու նախանձն ուղղեք ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելուն։ Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ և սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
