«Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»․ Քոչարյանի պաշտպան
![]() 335 Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 13:40 Այսօր ասուլիսի ժամանակ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզում հնչեցրած արտահայտությունը։ «Յուրաքանչյուրին է պարզ, որ այդ արտահայտությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Բնականաբար, պարոն Քոչարյանը պարոն Փաշինյանին դատի տվեց։ Դատարանում մյուս կողմը ներկայացրեց պատասխան, թե այս արտահայտությունն անելով՝ պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Մենք ակնկալում էինք, որ կհերքվի այս արտահայտությունը և ներողություն կհայցի արտահայտություն անողը։ Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»,- ասուլիսի ժամանակ ասաց Ալումյանը։ Նա անդրադարձավ նաև հանգամանքին, որ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է փոխհատուցել դատական ծախսերը։ «Անձամբ ես կհատուցեմ 650 000 դրամը, 10% էլ ավել կփոխանցեմ, եթե դատարանն այդպես որոշի»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպանը։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
