«Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել». Արմեն Աշոտյան
![]() 400 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 05:10 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք մենք պատրաստ ենք: Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ՝ սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին: Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար: Խնդրի կարևորությունը չի սահմանափակվում միայն այն հանգամանքով, որ Իրանը բարեկամ երկիր է և դեպի արտաքին աշխարհ մեր պատուհաններից մեկը: Իրանի գլոբալ գեոպոլիտիկ կշիռը շատ ավելի մեծ է, և ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով: Մասնավորապես, ակնհայտ է, որ Իրանի ներգրավմամբ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծվող խառնաշփոթից և Արցախյան ճակատում դիմել ռազմական ավանտյուրայի: Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել: Այս համատեքստում ինձ շատ է մտահոգում՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները հաշվարկում են համապատասխան ռիսկերը: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը մշակում է իրավիճակին արձագանքելու պլաններ: Արդյո՞ք մեր Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն ունեն ռազմավարություններ այս առնչությամբ: Կարծում եմ՝ հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
