«Նման տեղեկատվությունը Հայաստանի կողմից պետք է օգտագործվեր Ադրբեջանի դեմ». Ոսկան Սարգսյան
![]() 528 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 21:20 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում պետական դավաճանության մեջ մեղադրվող զինվորականների այրիները դատի են տվել այդ երկրի Պաշտպանության նախարարությանը: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի օգտին պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվեցին բազմաթիվ զինվորականներ, նրանք ենթարկվեցին կտտանքների։ Դրա հետևանքով մահացած զինվորականների մեղքը դատարանը չհաստատեց։ Նման տեղեկատվությունը Հայաստանի կողմից պետք է օգտագործվեր Ադրբեջանի ռազմատենչ իշխանության դեմ։ Սակայն դա չի արվում, տեղեկատվական պատերազմում Հայաստանը թերանում է։ Պատերազմն իր դաժան օրենքներն ունի. կամ դու ես ամեն կերպ ոչնչացնում թշնամուդ, կամ նա է ոչնչացնում քեզ։ Անցած քառորդ դարում տեղեկատվական պատերազմում Հայաստանի իշխանությունն Ալիևների իշխանությունն այդպես էլ չտարբերակեց Ադրբեջանի հասարակ ժողովրդից, որպեսզի կոչերով դիմի այդ ժողովրդին, ասելով, որ ժողովուրդը զոհ է երկիրը թալանող, նավթադոլարները յուրացնող, սոցիալական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Արցախում և Հայաստանի սահմանագծում մշտապես լարվածություն ստեղծող Ալիևների կլանից։ Մենք սխալներ ենք անում, որի համար հետո կարող ենք հատուցել»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
