Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր բժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացվեց. նիստը հետաձգվեց
![]() 243 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 14:00 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց մեղադրող և պաշտպանական կողմի միջև։ Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց նոր բժշկական փորձաքննություն նշանակել, որի արդյունքում կպարզվի՝ ինչ հիվանդություններ ունի Գրիգորյանը, կալանքը արդյոք համատեղելի՞ է կյանքի հետ, թե՝ ոչ։ Ինչին ի պատասխան՝ պաշտպանական կողմը նշեց, որ իրավաչափ չեն համարում այս փուլում նման միջնորդությունը: Դատախազն էլ հակադարձեց, որ միջնորդությունը Մանվել Գրիգորյանի շահերից է բխում, և պաշտպանական կողմը չի «ֆայմել» նման միջնորդություն ներկայացնել: Ինչն էլ արդյունք դարձավ վեճի: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հորդորեց երկու կողմին անհարկի լարվածություն չստեղծել: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ առանց Մանվել Գրիգորյանի ներկայության դատարանը չի կարող քննության առնել վերոնշյալ միջնորդությունը: Միջնորդության քննարկումը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
