«Ադրբեջանն անհանգստացած է հայկական զորավարժություններից». Աշոտ Ասատրյան
![]() 581 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 20:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն անհանգստացած է հայկական զորավարժություններից և Պաշտպանության նախարարի հայտարարություններից: Արցախում դեռ նոր մեկնարկած հայկական զորավարժություններն արդեն թիրախային ազդեցություն են ունեցել թշնամու քաղաքական ղեկավարության վրա: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ անհանգստություն է նկատվում ու ադրբեջանական կողմը փորձում է զորավարժությունները կապել ԱԳ նախարարների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումի հետ: Դրան զուգահեռ հայտարարվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է 10.000 զինծառայողով զորավարժության մասին և մյուս կողմից պատրաստվում է արցախյան հարցի կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններին մասնակցել: Ու սա հայտարարում է մի պետություն, որը, ամսվա մեջ մի քանի անգամ, զորավարժություն է իրականացնում ու դրա մի մասն այլ պետության հետ և նույն ամսվա ընթացքում կրկնակի շատ անգամ խաղաղությունից է խոսում: Հիմա էլ անհանգստացած են, թե հայկական կողմն ինչպես է բացատրելու իր այս գործողությունները: Շատ պարզ բացատրություն կա՝ մենք երկու հարթակներում էլ մեզ ապահովագրում են, որ ևʹ պատերազմի, ևʹ բանակցությունների ժամանակ անակնկալի չգանք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
