«Պարոն Ալումյան, մատը ի՞մ վրա եք թափ տալի». դատավորը՝ Քոչարյանի պաշտպանին
![]() 715 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 16:50 Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ցանկացավ ելույթ ունենալ դատավորի ինքնաբացարկ չհայտնելու վերաբերյալ: Դատավոր Արմեն Դանիելյանը, վերջինիս ընդհատելով, խնդրեց զբաղեցնել իր տեղը՝ թույլ չտալով Պողոսյանին հայտարարությամբ հանդես գալ: Վերջինս շարունակեց զուգահեռաբար խոսել դատավորի հետ, ինչի արդյունքում բանավեճ սկսվեց երկու կողմերի միջև: Դատավոր Արմեն Դանիելյանը, դիմելով Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանին, ասաց. «Պարոն Ալումյան, ինչ-որ բան այն չե՞մ ասում, որ ծիծաղելի է»: Ալումյանը ցանկացավ խոսք ասել, սակայն դատավորը թույլ չտվեց՝ պարզաբանելով, որ այժմ այդ փուլը չէ: Հայկ Ալումյանը, դիմելով դատավորին, ասաց. «Ուրեմն դա իմ նկատմամբ չկիրառեք: Դա ես Ձեզ առաջին անգամ եմ ասում: Առաջին անգամ եմ ասում, մեղմ եմ ասում, նուրբ եմ ասում: Մյուս անգամ սենց չեմ ասելու»: Արմեն Դանիելյանն էլ իր հերթին հարցրեց. «Պարոն Ալումյան, մատը ի՞մ վրա եք թափ տալի»: Ալումյանը ցանկանում էր իր առարկությունը հայտնել, սակայն դատարանը չէր ընդունում՝ անընդհատ պարզաբանելով, որ պատեհ պահին նրան կտրվի հնարավորություն: Ալումյանը հայտարարեց, որ մինչև իր առարկությունը չանի, չի լռելու: Դատավորը ստիպված 10 րոպե ընդմիջում հայտարարեց: Վերադառնալով դահլիճ՝ դատավորը ներողություն խնդրեց ներկաներից կատարված միջադեպի համար: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
