«Քաղաքականությունն անբարոյականություն է միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները». Տիգրան Գրիգորյան
![]() 392 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 23:05 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում 6 տարուց ավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ընթացքում մի պարզ ճշմարտություն եմ հասկացել՝ քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ուր ես գնում, այլև այն, թե ում հետ ես գնում։ Սա պրակտիկ ու բարոյական խնդիր է, որը կանխորոշում է յուրաքանչյուր քաղաքական գործընթացի արդյունավետությունը։ 1. Եթե որոշում ես քաղաքական ուղի անցնել ուժերի ու անհատների հետ, որոնց հետ չունես նույն աշխարհընկալումն ու արժեհամակարգը, որոշումներ ընդունելու գործընթացը չափազանց բարդանում է։ Գործելու փոխարեն ստիպված ես լինում ժամերով/օրերով/ամիսներով քննարկել այնպիսի հարցեր, որոնց շուրջ ի սկզբանե կոնսենսուս պիտի լիներ։ 2. Համագործակցությունը այն ուժերի ու անհատների հետ, որոնք նախկինում եղել են իշխող ռեժիմի կամակատարները, իր մեջ լուրջ իմիջային ռիսկեր է պարունակում և խոցելի է դարձնում նախաձեռնված քաղաքական գործընթացը։ 3. Ոչ վստահելի ուժերի կամ անհատների հետ համագործակցությունը վտանգավոր է քաղաքական թիմում ներքին համերաշխության առումով։ 4. Հայաստանյան փորձը ցույց է տվել, որ հաջողության կարող է հասնել միայն իշխանափոխությունից առաջ, իշխանափոխության ընթացքում և իշխանափոխությունից հետո մեկ միասնական օրակարգ ունեցող ուժը։ 5. Քաղաքականության մեջ բոլոր միջոցները ընդունելի չեն։ Մակիավելիզմը անձնական ու խմբակային շահերի բավարարման համար արդյունավետ մարտավարություն է, բայց այն երկրի քաղաքական զարգացման համար կարող է կործանարար լինել։ Եթե նույնիսկ ամենավեհ նպատակի համար պատրաստ ես կոմպրոմիսի գնալ սկզբունքներիդ հետ, վերջում կարող ես դառնալ այն, ինչի դեմ պայքարել ես։ Քաղաքականությունը անբարոյականություն է միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
