«Նման ինքնախոստովանություն անող նախարարը պետք է հրաժարական տար». Աշոտ Ասատրյան
![]() 719 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 14:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման ինքնախոստովանություն անող նախարարը նույն պահին պետք է հրաժարական տար: Վերջապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանեց, որ իրենց բանակի զինծառայողները զորավարժության ընթացքում խոցել են Գյանջայի ադրբեջանական տներից մեկը: Այս լուրը պաշտոնական Բաքուն փորձում էր ամեն գնով գաղտնի պահել, սակայն ամեն ինչ դուրս եկավ կառավարումից, երբ համացանցում ակտիվ տարածվեց խոցված տան և հրթիռի լուսանկարները: Հասանովին այլ բան չէր մնում, քան խոստովանությամբ հանդես գալը, սակայն ոչ թե լրատվականների ներկայությամբ, այլ՝ դատարանի դահլիճում, որպեսզի բացատրություն տա, թե ինչպես եղավ, որ իր նկարագրած հզոր բանակի զինվորները կրակեցին իրենց քաղաքացիների վրա ու բախտի բերմամբ անմեղ զոհեր չունեցան: Ու այս անմեղսունակն ինքնախոստովանությունից հետո ոչ միայն հրաժեշտ չի տալիս իր պաշտոնին, այլ նաև շարունակում է անուն դնել հայկական բանակին ու օգտագործած տեխնիկաներին, դրան զուգահեռ կրկին չի մոռանում հիշեցնել, որ իրենք «անպարտելի» են: Թերևս այոʹ, նրանք անպարտելի դեբիլ զինվորներ են»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
