«Ինչո՞ւ եք լռության մատնում գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը». Ստյոպա Սաֆարյան
![]() 265 Չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ., 20:15 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությանը, գրել է. «Հիմա պետական ո՞ր մարմնի ղեկավարն է պատասխանատվության ենթարկվելու, որ «չնկատելու է տվել» 2007 թվականից սկսած՝ երկու տարում Ռ. Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքերի հանգամանքը»... այն ժամանակվա դատախազ Աղվան Հեվսեփյա՞նը, նրան նշանակած ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ՞-ն: Ինչո՞ւ եք լռության մատնում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը: Ասելիք չունե՞ք»: Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել: Արձագանքելով վերոնշյալին՝ Լևոն Քոչարյանը հայտնել էր. «Դա իմ եղբոր հաշվի շարժի մասին է։ Շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց միլիարդավոր դոլարների կասկածը և խոսում է շատ ավելի ցածր գումարների մասին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
