Վաշինգտոնն անդրադարձել է թբիլիսյան դեպքերին
![]() 350 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 18:10 Վաշինգտոնից անդրադառնում են Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին: «Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից, նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր»,- «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը: Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Պոլ Ստրոնսկին: Նա հայտարարել է, որ հասկանում է ցուցարարները զայրույթը: «Ուղղափառ թեմը Ռուսաստանը հաճախ է կիրառում որպես քաղաքական զենք, այդ թվում բալկանյան երկրներում, Հունաստանում և այլ երկրներում: Ես հասկանում եմ զայրույթի պատճառը, սակայն լավ տեսարան չէր: Ինձ վախեցնում է այն փաստը, որ տեղի ունեցածը ռուսական քարոզչությունը կարող է օգտագործել»,- հայտարարել է Ստրոնսկին: Նա նաև նշել է, որ բողոքի ակցիաները ցույց տվեցին Վրաստանի քաղաքացիական հասարակության հզորությունը։ Ստորնսկին, սակայն, նշել է, որ իր համար անհասկանալի էր, թե ինչը առիթ հանդիսացավ ուժ կիրառելու, եթե պատվիրակությունը լքեց Վրաստանը և ժողովուրդը իր բողոքն էր արտահայտում, փոխանցում է «Ալիք մեդիան»:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
