«Երբ հասարակության հետաքրքրությունն սպառվի, Ալիևն անցնելու է այլ մեթոդի». Կարեն Հովհաննիսյան
![]() 691 Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 03:05 Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը խնդիր ունի իշխանությունը պահպանելու, դա է պատճառը չափից շատ ռազմական հայտարարությունների, որոնք ավելի շատ ուղղված են ներքին լսարանին: Ուժային կառույցներում այսպիսի կադրային քաղաքականության փոփոխումը բերում է այն համոզման, որ Ալիևը խնդիր ունի հասրակության հետ և որ օր առաջ նրան հարկավոր է ավելի ամրապնդել դիրքերը: Տարատեսակ զորավարժությունները, որոնք մկանների ցուցադրում եմ համարում, ռազմատենչ հայտարարությունները պարզապես հասարակությանը լարվածության մեջ պահելու համար է: Երբ հասարակության հետաքրքրությունն սպառվի այս երևույթների նկատմամբ, Ալիևն անցնելու է այլ մեթոդի՝ լարվածություն մտցնելով առաջնագծում ոչ միայն կրակոցի կամ դիվերսիայի տեսքով, այլ տարատեսակ ակցիաների միջոցով: Այդ ակցիաներից մեկն էլ վերջերս դրոշով քայլերթն էր ողջ սահմանի երկարությամբ, ինչպես նաև մի խումբ ակտիվիստների Բաքվից քայլերթն էր դեպի սահման, որ պետք է անզեն, բաց ձեռքերով անցնեին սահմանը: Ալիևը նաև նախապատրաստվում է հնարավոր այլ զարգացման, դրա համար ուժային կառույցներում, այսպես ասած, փաթեթային փոփոխությամբ, փորձում է ամրապնդել դիրքերը, միևնույն ժամանակ մեղմել հասրակության դժգոհությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեռևս 90-ականներից այդ պաշտոններում են: Անշուշտ, կարող է լինել շրջադարձային իրավիճակ տարածաշրջանում: Եթե ԱՄՆ- Իրան այս հեռահար սպառնալիքնրը վերածվեն ռեալ գործողությունների, ապա Ադրբեջանը ևս փորձ է անելու ավելի թեժացնել տարածաշրջանը: Ընդհանրապես, այս ողջ պատմության մեջ Ալիևի նպատակը ոչ թե «հողեր ազատագրելն» է, այլ պարազապես ռազմական լարվածությամբ իր խալիֆայության ժամկետի երկարացումն է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
