«Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արվել են մանիպուլյատիվ հայտարարություններ». Գոռ Աբրահամյան
![]() 406 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 16:20 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Պարզաբանում. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արվել են դատարանում քննության առարկա հանդիսացող բողոքների առարկային չվերաբերող, մանիպուլյատիվ և դատախազության գործունեությունը հեղինակազրկելուն միտված հիմնազուրկ հայտարարություններ: Միհրան Պողոսյանը, դատախազությանը «մեղադրելով» ազնիվ չգտնվելու մեջ, մասնավորապես, հայտարարել է, թե դատախազ Կարեն Բիշարյանը 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունենալով նշել է, որ քրեական գործով ամեն ինչ կարգին է, իսկ հանրապետության նախկին նախագահներին հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայում է՝ լրատվամիջոցներին հետագայում տված հարցազրույցներում գործի շրջադարձը կապելով դրանում ՀՀ պաշտպանության նախարարի թիվ «0038» հույժ գաղտնի հրամանի հայտնվելով, որոնք գործում հայտնվել են մայիսյան հայտի իրադարձություններից հետո՝ այն դեպքում, երբ այդ հրամանը հրապարակելու համար դեռևս 2010թ. երկու անձ դատապարտվել է, իսկ մեղադրանքն էլ պաշտպանել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազը: Չնայած, որ այս հարցի վերաբերյալ լրատվության միջոցներին տրված հարցազրույցներում մեր կողմից քանիցս տրվել են շատ պարզ և ընկալելի մեկնաբանություններ, այդուհանդերձ, հարցի շահարկման փորձ կատարելու փաստով պայմանավորված, ստիպված ենք հերթական անգամ բացատրել հետևյալը: Հուսալով, որ այլևս առիթ չենք ունանա այս հարցերին անդրադառնալու՝ միաժամանակ հարգարժան փաստաբանին հորդորում ենք պաշտպանական մարտավարությունը կառուցել բացառապես մասնագիտական դաշտում՝ քննության առարկա հանդիսացող հանգամանքների շուրջ, ըստ էության, փաստարկումներ բերելով, ինչն առավել օգտակար է վստահորդի համար, քան դատավարական հակառակորդներին մանիպուլյատիվ հնարքներով վարկաբեկելու անհաջող փորձերը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
