Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից միայն մեկ սպասելիք կա. «Հրապարակ»
![]() 239 Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 09:55 «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, առավել ևս երկու երկրների ղեկավարների ամեն հանդիպումից առաջ մամուլում և փորձագիտական շրջանակներում ակտիվանում են ղարաբաղյան բանակցային գործընթացից հնարավոր ակնկալիքների մասին խոսակցությունները: Դա միանգամայն բնական է, քանի որ ենթադրել, որ հակամարտության կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կամ առաջին դեմքերը հանդիպում են հենց այնպես՝ մտերմիկ զրուցելու, մեկ բաժակ սուրճ խմելու և մինչ նոր հանդիպումը միմյանց հրաժեշտ տալու համար, առնվազն անհեթեթ է թվում: Մինչդեռ, վերջին մոտ երկու տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նման հանդիպումները, որպես կանոն, հենց այդպես էլ ավարտվում են՝ առանց որևէ արդյունքի: Այս առումով, վստահաբար, բացառություն չի լինի նաև հունիսի 21-ին Վաշինգտոնում սպասվող՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Ի դեպ, այն, որ վաշինգտոնյան հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկան, այդ մասին արդեն իսկ մամուլին տված մեկնաբանություններում ասել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի արտգործնախարարները: Նույն ոգով են պարուրված նաև երկու երկրների փորձագետների հրապարակած վերլուծությունները: Այն պնդման օգտին, որ այս անգամ էլ բանակցություններում հնարավոր առաջընթաց արձանագրելուն առնչվող սպասելիքներ չեն կարող լինել, խոսում է պարզ հանգամանքը, որ ինչպես քննարկումների սեղանին դրված փաստաթղթում, այնպես էլ բանակցային ձևաչափում, գոնե դատելով հրապարակային հայտարարություններից, ոչինչ չի փոխվել»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
