Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել». Էդուարդ Շարմազանով

«Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել». Էդուարդ Շարմազանով
467
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 23:10

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել:

Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները շարունակվում են:
Ասում է՝ 100 հազարավոր քաղաքացիներ քաղաքական ասպարեզում հերոսացել են:
Էդ մարդը չհասկացավ, որ հայրենիքի ներսում սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելով, սևազգեստներ փնտրելով՝ չեն հերոսանում:
Հերոսանում են՝ մարտի դաշտում հակառակորդի դեմ հաղթանակներ տանելով:
Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել:

Հ.Գ.
Օտարերկրյա գործակալներից և կիրթ ու նորմալ համարվող Ալիևից ի՞նչ կա»