«Բա մի հատ հարգելի համանախագահներին չհարցնե՞նք՝ ինչո՞ւ չեն ուզում ազերիների հայտարարությանն արձագանքել». Արման Աբովյան
![]() 444 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 18:00 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազար ներողություն հարգելիներս, մի հարց ունեմ։ Բնավ, նպատակ չունեմ ցիտել մեր թշնամիների մտքերի գոհարները, բայց այսպիսի մի բան... Տեսեք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարում է, որ Արցախի հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություներում արդեն իբր քննարկվում է խաղաղապահ զորքերը հարցը։ Նշեմ, որ մեր ԱԳՆ-ի կողմից իսկույն հայտարարություն տարածվեց, որում մերոնք կոշտ արձագանքեցին ազերիների այս հայտարարությանը, փաստացի, մերոնք արձանագրեցին, որ ազերիները ստում են։ Կարծես թե այս մասով ամեն ինչ լավ է, սակայն ի զարմանս ինձ, բացարձակապես չկա Մինսկի խմբի համանախագահների արձագանքն ադրբեջանցիների հայտարարությանը, որը, ըստ էության, սենսացիոն բնույթ էր կրում։ Հիմա հարց՝ բա մի հատ հարգելի համանախագահներին չհարցնե՞նք՝ ինչո՞ւ չեն ուզում ազերիների հայտարարությանը արձագանքել։ Այ սա է այս պարագայում շատ կարևոր ցուցիչ՝ զարգացումների առումով։ Հ.Գ. Հա մեկ էլ մի դիտարկում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» տխրահռչակ թեզի մասին, դրանց ղեկավարությունը կրկին ցնցվում է դեպի մեզ՝ բացահայտ սպառնալիքներով։ Սա պարզապես հիշեցում՝ մեր տեղական «խաղաղասերներին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
