1992թ. այս օրը հայկական ԶՈՒ-ն ազատագրեց Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը
![]() 1074 Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 12:15 1992-ի հունիսի 28-ին հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը: Նույն օրը Մարտունու շրջանի գյուղերի զանգվածային հրթիռակոծումից հետո թշնամին շուրջ 40 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ հզոր հարձակում ձեռնարկեց Ալիբալի, Ճարտար, Կարմիր Շուկա և Մաճկալաշեն գյուղերի ուղղությամբ: Կազմավորվեց պաշտպանության բանակի թիվ 36534 զորամասը՝ Մոնթե Մելքոնյանի ղեկավարած Մարտունու պաշտպանական շրջանը: Ինքնապաշտպանության ուժերը վերցրին 3 և ոչնչացրին նույնքան զրահամեքենա ու թշնամու 200 զինվոր, Մարտունիում ու Ասկերանում վերատիրացան որոշ բարձունքների: Նույն օրը, Հադրութի շրջանում գրավելով Հողեր և Տող գյուղերի պահակակետերը, թշնամու ստորաբաժանումները ներխուժեցին Տողի գինեգործարան, ապա մոտ 4 կիլոմետր խորացան գյուղի տարածք, սակայն ինքնապաշտպանության ուժերի ձեռնարկած հակահարձակման շնորհիվ ճակատի գիծը երեկոյան վերականգնվեց: Հունիսի 28-29-ի կռիվներում զոհվեց 10 ազատամարտիկ, թշնամին կորցրեց 9 տանկ և 7 զրահամեքենա, ծանր պարտություն կրեց նաև Ցորում ու Էդիլլուում, որտեղ ուներ նաև «ՄԻ-24» ուղղաթիռների աջակցությունը: Հայկական Զինված ուժերը փայլուն հաղթանակ տարավ: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
