«Հայաստանը պետք է պատրաստվի Արցախի անկախության ճանաչմանը». Արման Բաբաջանյան
![]() 457 Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 03:05 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան կարգավորման բանակցային գործընթացին ուղեկցող վերջին մտահոգիչ զարգացումներն ու նախօրեին Ալիևի սպառնալից հայտարարությունը մեր երկրի արտաքին քաղաքականությունը լրջորեն վերատեսության ենթարկելու անհրաժեշտության առաջ են կանգնեցրել։ Պաշտոնական Երևանը պետք է ձեռնամուխ լինի Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման աշխատանքներին, որի մեկնարկի մասին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում էր դեռև ապրիլյան պատերազմի առաջին օրերին։ Ավելի առաջ գնալով, Հայաստանը պետք է պատրաստվի Արցախի անկախության ճանաչմանը։ Արցախի անկախության ճանաչումը վաղուց արդեն Հայաստանի համար պետք է լինի ոչ թե ինչ-որ բանի հետքերով գնալու գործիք, այլ տարածաշրջանում հենց նոր իրավիճակ, Հայաստանի նժարին նոր կշիռ և նշանակություն հաղորդելու միջոց: Հայաստանին իսկապես պետք է որակապես, բովանդակային և նաև գաղափարական առումով լիովին նոր արտաքին քաղաքականություն: Այստեղ, թերևս, քննարկելու հարց էլ չկա: Պետք է քննարկվեն նոր գաղափարները, հարևանների հետ փոխհարաբերության նոր մտահղացումները, Հայաստանի ռեգիոնալ և նաև համաշխարհային դերի շուրջ սխեմատիկ առաջարկները: Մինչդեռ դրանք չկան, որ հետո էլ քննարկում լինի: Հայաստանում արտաքին քաղաքականության ընդդիմախոսությունը՝ ինչպես, թերևս, ընդհանրապես քաղաքական ընդդիմախոսությունն ամբողջությամբ, ամփոփվում է այս ԲԱՆԸ այլ ԿԵՐՊ անելու տրամաբանության մեջ, իսկ ահա ԱՅԼ բան անելու տրամաբանության առումով հիմնականում կա՛մ խորհրդավոր, կա՛մ ոչինչ չասող լռություն է»: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
