«Սկսում եմ «Հայ հզոր կանայք» շարքը». Սոնա Աղեկյան

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսում եմ «Հայ հզոր կանայք» շարքը, որպեսզի ովքեր չգիտեն, չեն ուսումնասիրել, տեղեկացված չեն՝ իմանան, որ մենք ունենք հայ տիկնանց ոչ այնքան մեծ ցանկ, որոնցով պետք է ոգեշնչվենք, նրանց անցած ուղին պետք է ուղենիշ լինի մեզ համար, հայ կինը չուչիկով չէ, որ պետք է ոգեշնչի, հայ կինը իր կենսակերպով ու հաղթահարած խոչընդոտներով պետք է ոգեշնչի, անցած ճանապարհ պիտի ունենա, որ համարձակվի որևէ մեկին ոգեշնչել, դե, գնացինք, սկսենք Սոսե մայրիկից...
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Աղբյուր Սերոբի կինն ու զինակից ընկերը։ Հայդուկային կռիվների մասնակից, 1898 թ., Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թ. Գելիեգուզան գյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրներ Մխեի և Զաքարի հետ որոնք զոհվել են այդ մարտում, զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։
Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատվել։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս։ Սոսե Մայրիկի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ։
Հայաստանի խորհրդայնացումից հետո Սոսե Մայրիկն անցել է Կոստանդնուպոլիս ապա՝ Ալեքսանդրիա։ Սոսե մայրիկի մարմինը հանգչում է Եռաբլուրում»։

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
10200:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
96Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
108Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
104Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
89Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
97Երեկ, 22:06
Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը
103Երեկ, 21:42
Ֆրանսիայում երկօրյա բողոքի ցույցերի վնասը գնահատվում է 207 միլիոն եվրո
169Երեկ, 21:24