«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ Քոչարյանի մասին. «Հրապարակ»
![]() 406 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 09:20 «Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հարցրինք՝ բոլոր դեպքերում, որոշակի «անհասկացողության պատ» մնաց դատարանները փակելու մասով, ընդ որում՝ տեղեկություններ ունենք, որ խմբակցությունում ոչ բոլորն են համաձայն եղել այդ քայլի հետ: «Ինքս իրավաբան չեմ, որ գնահատեմ նման կոչը. իրավաբանների մի մասն ասաց՝ որևէ կարգ չի խախտվել, մի մասը պնդեց, որ սահմանադրական կարգի խախտում էր։ Ես չեմ կարող գնահատական տալ՝ պատգամավորներն ազատ անձինք են։ Պատգամավորի աշխատանքը նաև իր ընտրյալի կողքին լինելն է, ինչն իրենք արել են այդ օրը»։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր առաջնորդը կարող է և սխալ կոչեր անել։ «Ես համարում եմ, որ ցանկացած մարդ կարող է կարծիք հայտնել»: Սխալվե՞լ է երբևէ ձեր վարչապետը։ «Մինչև օ՞րս. այդքանը չեմ կարող հիշել, բայց կարող է և վրիպակներ եղած լինեն, և դա մարդկային է»: Թիմում անհանգստություն կա՞, որ եթե իշխանությունը փոխվի, հնարավոր է ե՛ւ այդ, ե՛ւ այլ քայլերի մասով պատասխանատվության խնդիր առաջանա, ինչպես դուք եք դա անում Քոչարյանի և մնացյալ շատերի մասով։ «Այո, և մեզ պատասխանատվության կենթարկեն ոչ թե որ մենք օրինազանց ենք, այլ գուցե, օրինակ, եթե Քոչարյանը, պայմանական ասեմ, հայտնվի իշխանության, բայց ինքը չի գալու իշխանության, որովհետև ժողովուրդը թույլ չի տա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
