«Ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ՝ միայն դավադիր ականից կլինի». այսօր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է

«Սիրեք մեր հողն, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,- այսպես էր Արցախ մեկնած նորակոչիկներին ոգևորում Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը:
Այսօր Արցախյան հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Դուշման Վարդանի մահվան տարելիցն է:
«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը՝ լավ թե վատ, կախված է հրամանատարից»,- ասել է հերոսը։
Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ՝ մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։
Դուշման Վարդանը զոհվել է 1992-ին հուլիսի 3-ին՝ Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից:
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։

«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
2216:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
4715:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
4114:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
22214:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6213:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
6011:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
5511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
7610:36