Մասիվցի Անդիկի սպանությունն իրարանցում է առաջացրել քրեական աշխարհում ու իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»
![]() 529 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ., 10:00 «Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Մասիվցի Անդիկ կեղծանունով: Նրա սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում: Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են «օրենքով գողերը» և փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին: Կարծիքներ են հնչել, որ Մասիվցի Անդիկը կասկածելի գործարքների մեջ չի եղել և ավելի շատ անշառ, մաքուր մարդ է եղել, և նրա սպանությունն, իսկապես, առեղծված է: Իսկ, ահա, իրավապահ համակարգը, որ 100 հոգով լծվել է սպանությունը բացահայտելու գործին, մտավախություն ունի՝ եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետևանքները կարող են անխուսափելի լինել: Սակայն այս պահին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ամենահավանական վարկածն այն է, որ սպանությունը կենցաղային խնդրի հետևանք է եղել»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
