«Ես վստահ եմ, որ ՖԲ-ում այդպիսի գրառումներ անողները հանցագործ քաղաքացիներ են եղել». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս նորից են ծամծմվում ՀՀՇ-ի իշխանության տարիների «իրողությունները»: Իբր այդ իշխանությունը ևս զբաղվել է թալանով: Տարօրինակն այն է, որ այդպիսի համոզմունք ունեցողները երբեք դրա մասին կոնկրետ անուններով և փաստերով օրինակներ չեն բերում: Ես վստահ եմ, որ ՖԲ-ում այդպիսի գրառումներ անողները, եթե այն ժամանակներում չափահաս են եղել և իրենց «իմացածի մասին» դատախազությանը մինչև հիմա չեն հայտնել, ուրեմն վատ ու հանցագործ քաղաքացիներ են եղել, որովհետև դրանով իրենք կատարել են հանցագործություն, որը պատժվում է «իմանալ-չհայտնել» օրենսդրական դրույթով: Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդներին, որոնք ծնվել են վերոհիշյալ ժամանակներում և հիմա կոկորդ են պատռում ՀՀՇ-ականների «հանցագործությունների» մասին, ապա սրանք հիմնականում դաշնակ-ղարաբաղյան կլանի քարոզչության զոհերն են: Եվ, ինչպես չափահաս բանսարկուները, սրանք ևս դաշնակների նման քոչո-մոչոների և սեռժիկ-մերժիկների սեղանի կռճոններով են սնվել և իրենց բանսարկություններով շնորհակալ են եղել և առ այսօր շնորհակալ են լինում իրենց գող-ավազակ, մարդասպան և պետական դավաճան տերերին: Ուզում եմ ասել, որ այսպիսիները, գոնե ներկայումս, կարող են հանգիստ քնել և ապուշ երազներ չտեսնել, քանի որ քոչոյի հրամանով այդ կլանի դատախազները 4 տարի քրքրել են ՀՀՇ-ի պետական գործիչների գործունեությունը և դատարկաձեռն են մնացել: Իսկ ահա «մազութ լափելու» գործով, դուրս են եկել կլանի ծառա Երվանդ Զախարյանի վրա և սուսիկ-փուսիկ փակել են դաշնակների հրահրումով բացած այդ գործը»:

«Առուշ Առուշանյանը, ըստ էության, գերու կարգավիճակ ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4014:30
«Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել»․ Ստուբ
9414:24
«Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս»․ Արտակ Զաքարյան
5714:12
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
8614:06
«Գնա քո գործով զբաղվի, Էդգարի ցավով մի տառապի»․ Սասուն Միքայելյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6213:48
«Կդիմեմ, որ սպառնալիքների մասով իրավապահները զբաղվեն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5313:42
«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
6313:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
6113:24