«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին

«Օկուպացված Արցախում Հաջիևը Գանձասարը համարում է ոչ հայկական, աղվանական։ Ինչո՞ւ Հայաստանից պաշտոնական մակարդակով որևէ կառույցից պատասխան չի հնչում, արդյո՞ք Գանձասարը դուք էլ հայկական չեք համարում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին։
«Սատարում եմ Ռուբեն Ռուբինյանի այն պնդումը, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության ուժեղացմանը։ Խաղաղությունը կա, բայց այն խնամքի կարիք ունի և նման հայտարարությունները այդ գործընթացին ոչ միայն չեն օգնում, այլ նաև անհիմն են։ Մենք ակնկալում ենք, որ 2 կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ»,- պատասխանեց ՔՊ-ական պատգամավորը։
«Որպես քաղաքացի՝ հասկանում եմ ձեր անհանգստությունը, զգացմունքները, բայց որպես խորհրդարան, պետք է նկատենք այն առաջընթացը, որ առկա է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում․ մենք ունեցել ենք կոնֆլիկտ, ծանր պատմություն, դա որևէ մեկը չի հերքում, բայց եկեք նկատենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր հարցերի շուրջ եկել են համաձայնության և դրանք ամրագրել 2 կարևորագույն փաստաթղթերում, դա սահմանազատման-սահմանագծման աշխատակարգն է, և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը»,- հավելեց Ղազարյանը։

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
1013:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
2413:24
«Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ». Քրիստինե Վարդանյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
3413:18
«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին (տեսանյութ)
3613:12
Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
7913:06
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
3613:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
5212:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան (տեսանյութ)
5412:36