«Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող 2 ընկերությունների գործունեությունը կասեցված է». փաստաբան

Այսօրվա դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր նիստին ներկայացված երկու ընկերությունները, որոնց հաշիվների վրա արգելանք է դրված, պատկանում են Մանվել Գրիգորյանի մերձավոր ազգականներին:
Գույքը կալանքի տակ դնելու հետևանքով նրա հարազատներին և մերձավորներին պատկանող այդ ընկերությունների գործունեությունը կասեցվել է։ Բաղդասարյանի խոսքով՝ արգելանքի արդյունքում պարալիզացվել է ընկերության աշխատանքը, կասեցվել է նրա գործունեությունը, արդյունքում չեն կարողանում վճարել առաջացած հարկային պարտավորությունները, աշխատակիցների աշխատավարձերը, սպասարկման կումունալ վարձերը և այդպես ընկերությունը վնասներ է կրում։
«Տվյալ դեպքում ոչ միայն արգելանքի տակ են այդ գույքերը, այլև դրանց հաշիվները, և ընկերությունները չեն կարողանում ֆինանսական տարրական շարժ կատարել»,-ասաց Բաղդասարայնը:
Այսօր դատավորը պաշտպանական կողմին խնդրել էր հաջորդ դատական նիստին ապահովել միջազգային այն փորձագետների ներկայությունը, որոնց պաշտպանները ցանկանում են ներգրավել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության կազմում։
Պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշեց նաև, որ միջազգային փորձագետներին կտեղեկացնեն, և եթե հարմար լինի, ապա հաջորդ նիստին նրանք կներկայանան։

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
6509:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
4809:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
13009:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
9603:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10302:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10201:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11200:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
12900:00