20 տարի հետո Թուրքիայի բնակչության թիվը կմոտենա 100 միլիոնին
![]() 502 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 21:25 20 տարի հետո Թուրքիայի բնակչությունը կավելանա շուրջ 17 մլն-ով՝ հասնելով 100 միլիոնի սահմանին։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագարական ծառայության (TÜİK) հրապարակած կանխատեսումներից, գրում է Ermnehibaer.am-ը։ 2018թ. դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 81 մլն 867․223 մարդ։ Ակնկալվում է, որ 2019թ․ այդ թիվը կհասնի 82 մլն 886․421-ի, իսկ 20 տարի հետո՝ 99 մլն 754․923-ի։ Կանխատեսումների համաձայն՝ 2040թ․ Թուրքիայի բնակչությունը կկազմի արդեն 100 մլն 331․233, իսկ 2080թ․ ՝ 107 մլն 100․904։ Մյուս կողմից արձանագրվել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակում տարեցտարի անկում է տեղի ունենում։ Այսպես, 2018թ․ ծնելիության գործակիցը այս երկրում կազմել է 1․99, կանխատեսումների համաձայն՝ 2050թ․ այն կհասնի 1․85-ի։ Նշենք, որ ծնելիության գործակիցը որոշվում է ըստ 15-49 տարեկան կնոջ կողմից կյանքի ընթացքում լույս աշխարհ բերվող երեխաների թվին համարժեք միջինացված ցուցանիշի։ Իսկ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2․000 տարի առաջ 300 մլն կազմող Երկրի բնակչությունը 2018թ․ դրությամբ հասել է 7․7 միլիարդի։ Ակնկալվում է, որ 2050թ․ աշխարհի բնակչության թիվը կկազմի 9․7 միլիարդ, իսկ հարյուրամյակի ավարտին՝ 11 միլիարդ։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
