«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության ժամկետը նվազեցվեց. միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի ևս կօգտվի տարկետումից
![]() 973 Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 14:20 Կառավարությունը տարկետման իրավունք սահմանեց միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար: Նախագծով նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետը, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են: «2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի տարկետումից: Մենք գնացել ենք այդ քայլին, որովհետև մեզ համար միջին մասնագիտական կրթությունն էլ է կարևոր, որպեսզի հետագայում կրթական մակարդակը մեր ենթասպայական կազմի կբարձրանա, բայց արդեն իսկ ունենք օրենքով սահմանված կարգով հրաժարվողներ և զորակոչվողներ՝ մոտավորապես 40 հոգի»,- ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ այդկերպ ավելի շատ դիպլոմ ստացած մասնագետներ կզորակոչվեն բանակ, որով էլ կապահովվի կրթական մակարդակի աճ: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
