«Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր մնալ ՔԿՀ-ում, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք կլիներ». Արման Թաթոյան
![]() 462 Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 15:20 Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրվել են Մանվել Գրիգորյանի փաստաթղթերը, որից ստացվել է այն եզրահանգումը, որ ՔԿՀ-ն չունի այն պայմանները, որ կարող է երաշխավորել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը: «Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր մնալ ՔԿՀ-ում, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք կլիներ. դա միջազգային կանոն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը: Նշենք, որ հունիսի 3-ին գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից անվասայլակով տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Ինչին էլ հետևել էին ՄԻՊ-ի և ՄԻԵԴ-ի արձագանքները: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որով առաջարկվում էր տասը միլիոն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
