«Ասե՞մ, թե՞ արդեն գիտեք. լավ, ասեմ...». Լևոն Բարսեղյան
![]() 519 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 10:35 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասե՞մ, թե՞ արդեն գիտեք։ Լավ, ասեմ։ Վենետիկի հանձնաժողովը (դա խորհրդատվական ջրալի և Վենետիկին հարիր մի գրասենյակ է) Հայաստանին բացատրում էր, թե ինչպես պետք է կարդալ մեր օրենքները, ինչպես հասկանալ դրանք և ինչպես վարվել, որ ինքը սիրի մեզ։ Այդ գրասենյակում Հայաստանը ներկայացնում են … Խուճուճ Գագոն ու Հրայրի երբեմնի գործընկեր Վարդանը Պողոսյան։ Ճիշտ այնպես, ինչպես Սերժիկ Պոոլնըսծյուի ժամանակներում, Վենետիկում պտի որ մտածեն, թե էլ գրաճանաչ մարդ չկա՞ր այս հինավուրց երկրում, և էս պատին էս սվաղն էլ է շուշաթրաշ։ Ահա այս վենետիկյան քֆուրը լսելով էր տարված Ազգային Ժողովը, որ այսօր, բարեբախտաբար, չկարեցավ քննարկել պետության զավթարարների քաղաքական գնահատական տալու հարցը։ Ասացեք խնդրեմ, եթե Գագոյի պեսը դեռ ՀՀ ներկայացուցիչն է Վենետիկի հանձնաժողովում, եթե Նխշունը Տավարացյան ու Վիգենը Քոչարյան Բարձրագույն դատական խորհրդում առոք-փառոք բազմած պատրաստվում են քննել հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ թողարկած դատավոր աշխատած սուրբ և խեղճ մարդկանց գործքը, եթե Օսիպյան գեներալիսիմուսը ոստիկանության պետ է ու գորովանքով այդ համակարգում պահպանում է անցած տասնամյակներում հազարավոր քաղաքացիների իրավունքների վրա խնչած մենթերին, ինչ պետության զավթման մասին խոսք կարող է լինել։ Կամ եթե եղել է, ինչ զավթման ավարտի մասին խոսք կարող է լինել։ Իհարկե, խորհրդարանը իմաստուն է վարվել, որ անտեղի չի քննարկել զավթման քաղաքական գնահատականի հարցը։ Նման պահանջ առաջ են քաշել ու պնդում են դավադիր և ստոր ուժերը, որ չեն ուզում տեսնել Գագոյի ու Հրոյի լավ կողմերը… Խճճվեցի՞ք, սիրելի հարկատուներ։ Մի խճճվեք, այ երբ Դավիթ Հարությունյանով ու Արփինե Հովհաննիսյանով կհամալրվի Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների թիմը, այդ ժամանակ ամեն ինչ յուր տեղը կընկնի։ Մեռնեմ ես Ազգային Ժողովի ջանիիին։ Պաչում եմ բոլոր խմբակցություններին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
