«Իմ հանդիպումները Մ. Գրիգորյանի հետ տեսաձայնագրվում են, դրանում կասկած չունեմ». պաշտպան
![]() 243 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 14:00 «Էս քրեական գործի մասին խոսելիս՝ կարելի է ասել, որ սա մուրզիլկա մակարդակի վրա գրված մի մեղադրանք է»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Պաշտպանն անդրադարձավ Մ. Գրիգորյանի նկատմաբ հասարակության վերաբերմունքին և նրա անձի շուրջ «շահարկումներին»՝ որակելով դրանք «լկտի պատվեր»: «Դա պայմանավորված է լկտի պատվերով. կա քաղաքական պատվեր, ստեղ պետք չի շատ խելք ունենալ, որ հասկանալ՝ ինչ է կատարվում: Ընդամենը կա պահանջ, և այդ պահանջը հանրային չէ, մարդկային չէ, անգամ փոքրամասնությանն էլ չէ, դա հատուկ ուղղորդված վերաբերմունք է, որը որ պատվիրված է, որ պիտի այսպես կատարվի»,-ասաց նա: Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ Ադրբեջանում գերության ժամանակ այնքան ճնշում չի գործադրվել, որքան՝ հիմա Հայաստանում: «Այդ վերաբերմունքը մենք հիմա էլ տեսնում ենք, ընդհուպ մինչև իմ հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ, ես համոզված եմ, որ ոչ միայն ձայնագրվում են այլև՝ տեսաձայանագրվում, ես դրանում որևիցե կասկած չունեմ»,-հայտարարեց պաշտպանը: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում համապատասխան մարմիններին, Մկրտչյանն ասաց. «Համապատասխան մարմինների հանձնարարությամբ ա դա արվում, ուզում եք, որ ես բողոքեմ գլխին, թե պոչը ի՞նչ ա անում»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
