«Ստամբուլի կոնվենցիայի վավերացման առիթով հասարակական մտահոգությունը տեղին է». Գարիկ Քեռյան
332 Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 15:30 Դատաիրավական բարեփոխումներից ու վեթինգից բացի վերջին օրերի թեժ քննարկումների կիզակետում է Ստամբուլի կոնվենցիան, ավելի կոնկրետ՝ դրա վավերացման հարցը: Չնայած նրան, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ պետք է քննի կոնվենցիայի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը, հանրության մի ստվար հատված դրա վավերացման մեջ վտանգներ է տեսնում և բարձրաձայնում իր մտահոգությունները: Որքա՞ն բարձր է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների վտանգների աստիճանը, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել կոնվենցիայի վավերացումից հրաժարվելը ՀՀ-ի համար: Այս հարցերի շուրջ է MAMUL.am-ը զրուցել քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ: Քաղաքագետը հիշեցրել է, որ Ստամբուլի կոնվենցիան ստորագրել ու այն վավերացնելու պարտավորություն էին ստանձնել նախկին իշխանությունները՝ 2018թ հունվարին: Ըստ Գ. Քեռյանի՝ կոնվենցիայում խոսվում է բռնության վերացման ու սեռերի հավասարության մասին, հոդվածներ կան, որոնք սողանցք են թողնում նաև 3-րդ և 4-րդ սեռերի ճանաչման մասով: «Սա վտանգ է մեր ազգային արժեքաբանությանը, հայկական ավանդական ընտանեկան ավանդույթներին: Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ հնարավոր չէ ԵՄ ինտեգրացման արժեքաբանությունն ընդունել և դրանից ինչ-որ բացառություններ անել»: Քաղաքագետը հիշեցրեց, որ 15-20 տարի ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է տրվել եվրոպական ինտեգրացմանը, միայն 2013թ. վեկտորը փոխվեց եվրասիականի, «և-և»-ի սկզբունքով 2017թ. ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության ընդարձակ ծրագիրը: Ուստի՝ եթե հարցը դիտարկում ենք ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների, նախորդ և ներկա իշխանությունների արտաքին քաղաքական քայլերի, ՀՀ-ի՝ եվրոպական արժեքներին հավատարմության մասին հայտարարությունների տեսանկյունից, ապա նկատում ենք, որ այդ ամենի մեջ հակասություն կա: «Այսինքն՝ մի կողմից մենք ծափահարում ենք՝ կեցցե եվրոպական ինտեգրացիան, մյուս կողմից էլ փորձում ենք նրանց կողմից ընդունվող փաստաթուղթը չստորագրել և ասել, որ դա մեզ համար ընդունելի չէ»,- նկատեց քաղաքագետը: Քեռյանը դժվարացավ կանխատեսել, թե հարցն ինչ հանգուցալուծում կունենա, բայց որ փաստաթուղթն իր մեջ վտանգ է պարունակում, միանշանակ է: Այն կարող է օգտագործվել մեր ազգային ինքնության դեմ: «Չմոռանանք, որ դեռևս կոնվենցիան չվավերացրած՝ արդեն որոշակի ակտիվություն է նկատվում այն անձնաց կողմից, ովքեր ավանդական սեռական կողմնորոշման չեն պատկանում, փորձում են իրավունքներ ձեռք բերել, անգամ հարձակվում են ոստիկանների վրա: Այնպես որ, հասարակական մտահոգությունը տեղին է: Կոնվենցիայի վավերացումը իրավական հիմք կտա, որ նման անձինք ակտիվանան: Ոչ անկարևոր փաստ. Եվրոխորհրդարանի պատգամավորները ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձ հղեցին, որում նշվում էր, որ ՀՀ-ում պատշաճ կերպով չեն պահպանվում ԼԳՏՊ համայնքի ներկայացուցիչների շահերը: Քաղաքագետն այն կարծիքը հայտնեց, որ կոնվենցիայի չվավերացնելը կբերի որոշակի հակասական իրավիճակի, եվրոպական կառույցների կողմից կլինեն սուր քննադատություն ու ճնշումներ: «Վերջերս Բուլղարիան հրաժարվեց վավերացնել կոնվենցիան, ես համոզված եմ՝ որոշակի ժամանակ անց այդ երկրի վրա ճնշումներ կլինեն: Նման ճնշումներ կլինեն նաև ՀՀ-ի վրա չվավերացնելու դեպքում: Մնում է միայն մեկ ճանապարհ. իշխող քաղաքական ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, վավերացնելուց հետո իր վրա է վերցնելու դրա պատասխանատվությունը, ուստի՝ կարող է այդ անհանգստությունը փարատել, կամ բացատրել, որ կոնվենցիայի հոդվածներն այնքան վտանգավոր չեն, որքան անհնանգստանում է հանրությունը: Ինձ թվում է՝ քարոզչությունը կգնա հենց այդ ուղղությամբ»,- ամփոփեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Հիշեցնենք, որ Ստամբուլի կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 33 պետություն: Ստորագրել, սակայն չեն վավերացրել Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Հունաստանը, Հունգարիան, Ուկրաինան, Չեխիան, Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Լիխտենշտեյնը, Սլովակիան, Մոլդովան: |
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
1508:48«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10001:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
131Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
146Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
135Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
144Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
151Երեկ, 17:24Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg
475Երեկ, 17:00