«ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելը միգուցե ապագայում կայացվող դատական ակտն ավելի հեղինակավոր կդարձնի». Հայկ Ալումյան
![]() 598 Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 13:50 «Ես կարծում եմ, որ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողովին դիմելը միգուցե ապագայում կայացվող դատական ակտը ավելի հեղինակավոր կդարձնի մեր հանրության մոտ». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի անձեռնմխելիության գործով հայցի վարույթը կասեցնելուն և այն Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելուն: Փաստաբանի կարծիքով՝ Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության գործով հայցի վարույթը Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելը ճիշտ լուծում էր: «Նպատակաուղղված հեղինակազրկում են մեր դատական համակարգը և դրանց կողմից ներկայացված ակտերը: Եթե երկրի ղեկավարը դատական համակարգի մասին ուրիշ բան չասեր, քան 2 օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցը, միայն այդքանը բավարար էր, որպեզի խիստ նեգատիվ տպավորություն ստեղծվի դատարանների նկատմամբ: Թիրախում հայտնվեց նաև ՍԴ-ն՝ բուդկա և այլն կիսաժարգոնային արտահայտություններով: Եթե հասարակության մոտ նեգատիվ վերաբերմունք է ձևավորվում դատական համակարգի նկատմամբ, ապա այդ դատական համակարգի կայացրած ակտերը հասարակության համար հեղինակավոր չեն կարող լինել»,- ընգծեց պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նկատեց, որ ՄԻԵԴ դիմելը նոր ընթացակարգ է, ուժի մեջ է մտել անցյալ տարվա օգոստոսից: «Երբ ներպետական դատարանը դիմում է Եվրոպական դատարանին խնդիրն այսպես չի դրվում, թե արդյոք մեկին պետք էր կալանավորել, թե ոչ, կամ՝ Սահմանադրության տեսանկյունից անձը անձեռմխելի է, թե ոչ: Խնդիրը դրվում է այնպես, որպեսզի Եվրոպական դատարանը մեկնաբանի եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք պետք է կիրառվեն տվյալ գործում»: Եվրոպական կառույցների կայացրած որոշումները կրելու են ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական բնույթ: «Սակայն այն լինելու է շատ հեղինակավոր կարծիք, և ես չեմ պատկերացնում, որ այն չի բավարարի մեր ՍԴ-ին, կամ էլ՝ իշխանական մյուս ճյուղերին»,- ամփոփեց բանախոսը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
