«Ռազմական անակնկալներ են լինելու». պաշտպանության նախարար
![]() 710 Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 12:35 Ռուսական ինքնաթիռների Հայաստան տեղափոխումը, ըստ պայմանագրային պարտավորությունների, նախատեսվում է այս տարվա վերջ և հաջորդ տարվա սկիզբն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը չցանկացավ փակագծեր բացել, թե առաջիկայում ինչ նոր սպառազինություններ է նախատեսվում ձեռք բերել, սակայն նշեց. «Ռազմական անակնկալներ են լինելու»: Անդրադառնալով ռազմական կրթություն ստացող երիտասարդներին՝ ասաց՝ շատ կցանկանար, որ ոլորտում շրջանավարտներն ավելի շատ լինեին. «Հետաքրքրությունը դեպի զինվորական գործը որոշակի նվազել է: Հիմա փոփոխություն է իրականացվում այդ ոլորտում»,- ասաց Տոնյանը՝ օրինակ բերելով «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակներում պետությունը կունենա կիրթ, ինտելեկտուալ, բարձր կարողությունների տեր և ֆիզիկապես պատրաստ երիտասարդներ: Նախարարը հույս հայտնեց, որ վերոնշյալ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների տասը տոկոսը կմնա զինվորական շարքերում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
