Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց. փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը
![]() 498 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 15:35 Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը երկու ժամով հետաձգվել էր, որպեսզի բժիշկ Լուսինե Մամիկոնյանը, ով պաշտպանական կողմի միջնորդությամբ ներգրավել էր որպես փորձագետ՝ Գրիգորյանի առողջական վիճակը քննելու համար, պետք է մասնագիտական ունակությունները հաստատող փաստաթղթերը ներկայացներ դատարան: Փորձագետը, սակայն, ընդմիջումից հետո համապատասխան փաստաթղթերով չներկայացավ նիստին: Դատավորն ասաց, որ պաշտպանական կողմի առաջարկած մյուս երեք փորձագետներին ևս չեն կարողանա ներգրավել, քանի որ նրանք դատարան չեն ներկայացել: Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին՝ ժամը 13:00-ին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
