«Դատական համակարգում Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն». Վիկտոր Սողոմոնյան
![]() 318 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 13:55 «Դատական համակարգում Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն: Ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են, սակայն ոչ ոք չպետք է ասեր, որ բոլոր դատավորները վատն են: Վերցնել մեգաֆոնը և մտնել դատարանների մեջ ու գոռգոռալով ինչ-որ բան փոխել, դատարանները շրջափակել և այլն, ոչ մի բան չի ստացվելու: Բարեփոխումներն այդպես չեն արվում: Կան հիմնարար սկզբունքներ, որոնք փոխել չի կարելի». հուլիսի 29- ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հարցին: Նա նկատեց, որ այսօր ունենք մի իշխանություն, որը դատարանների հանդեպ վեթինգ է ցանկանում իրականացնել, սակայն դատախազության հանդեպ՝ ոչ: ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարն ապերախտության գագաթնակետ որակեց այն, որ կոռուպցիայի մասին խոսելիս ասվում է, որ 30 տարի ոչինչ չենք ունեցել: Նա վկայակոչեց մի թվային տվյալ, որի համաձայն՝ քրեական գործերով պետբյուջե է վերադարձվել մի գումար, որը բանակի բյուջեի 0,55-0-75 տոկոսն է: «Հիմա դա նշանակում է, որ բանակում համատարած կոռուպցիա՞ է»,- հարցադրեց գրասենյակի ղեկավարը: Նրա դիտարկմամբ՝ հիմա ունենք մի վիճակ, որտեղ իշխանությունը պատկանում է բացարձակապես մի մարդու, որը հավասարակշռված որոշումներ կայացնելուց շատ հեռու է»: Բանախոսը պնդեց, որ դատական համակարգի շուրջ իրադարձությունների առանցքում Ռ. Քոչարյանի գործն է: «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դեմ ընդվզումը կազմակերպում էին Վլադիմիր Կարապետյանը, Անուշ Հարությունյանը, որը մեր հանրությանը հայտնի էր հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին անցագիր իջեցրած ԱԺ աշխատակից, և մի մարդ՝ Թանթուշյան ազգանունով, որը կասկածվում է առնվազն մանկապղծության մեջ: Սա՞ է հանրությունը»,- հարցադրեց նա: ՀՀ նախկին նախագահի՝ քաղաքականություն վերադարձի ժամկետների մասին էլ Վ. Սողոմոնյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ քաղաքականության մեջ է՝ անկախ նրա՝ բանտում կամ բանտից դուրս լինելուց: Պատասխանելով այն հարցին, թե իրենց գրասենյակը երբևէ հարցում կատարե՞լ է՝ պարզելու նախկին նախագահի համակիրների և ոչ համակիրների բանակը, Սողոմոնյանը նշեց, որ իրենք առանձին սոցհարցումներ երբեք չեն հրապարակել, հնարավորություն է ունեցել ծանոթանալու այլ ընկերությունների պատվերով կատարված սոցհարցումներին: «Դրանից եկել եմ այն եզրակացության, որ մեկ տարվա ընթացքում նվազել է իշխանության կողմից հակաքոչարյանական քարոզչության ուժը»: Վ. Սողոմոնյանը հայտարարեց նաև, որ իրենք ոչ մի առնչություն չունեն օրերս 7 կուսակցությունների համատեղ հայտարարության հետ, սակայն քաղաքական ուժերի համախմբումն օրինաչափ է համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
