Արմեն Աշոտյանի մանիպուլյացիան սահմանին զոհերի շուրջ. FIP
![]() 400 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 11:25 «Փաստերի ստուգման հարթակ»-ը (հոդվածի հեղինակ Հովհաննես Նազարեթյան) գրում է. «Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարմանը, գրանցված զոհերին և արտգործնախարարության արձագանքին։ «Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց»,- գրել է Աշոտյանը։ Նախ նշենք, որ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվել է մեկ զինծառայող՝ հուլիսի 28-ին։ Ինքնասպանության վերջին դեպքը գրանցվել է ոչ թե վերջին «երկու օրում», այլ հուլիսի 24-ին՝ Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ դիրքի ավագի հետ ունեցած վիճաբանությունից հետո։ Եվ անհասկանալի է, թե ինչու ԱԳՆ-ն պետք է արձագանքներ նաև զինվորի ինքնասպանության դեպքին։ Իսկ հուլիսի 28-ին գրանցված սպանության դեպքի առնչությամբ, որի մասին ՊՆ-ն հայտնել է երեկոյան ժամը 22։00-ին, Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարություն արել է հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին։ Այսինքն, ԱԳՆ-ի արձագանքը ուշացած չէ։ Բանակցային գործընթացի և սահմանային զոհերի մասին Աշոտյանը նաև գրում է․ «Հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել, բայց, պարոնայք, ձեր վարած բանակցային գործընթացը միայն հավելյալ ջուր է լցրել իրենց ջրաղացին և թուլացրել մեզ»։ Այս հայտարարության անհիմն լինելը ապացուցում է այն, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն ու դրանց հետևանքով սպանված զինվորների թիվը կտրուկ նվազել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
|

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
