«Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները». Արման Բաբաջանյան
![]() 404 Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 06:15 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, բայց... Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ բորբոքված կրքերը մեր հասարակությանը բաժանել են երկու՝ կոնվենցիային կողմ և դեմ մասերի: Հակասությունն ու հակադրությունն այս հարցում չափազանց սուր է՝ կոնվենցիային կողմ հանդես եկողներն իրենց փաստարկներում հասնում են ծայրահեղությունների՝ մի կողմից, դրան ընդդիմացողները նույնքան ծայրահեղ են՝ մյուս կողմից: Իրականությունը, ինչպես սովորաբար լինում է, մեջտեղում է: Այոʹ, կոնվենցիայում կան մեր արժեհամակարգին ու մտածողությանը խորթ, անհարիր դրույթներ, որոնք կարող են վտանգել մեր ավանդական արժեքները: Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները՝ ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդելով շիկացնելով այս թեման: Արդյունքում՝ կոնվենցիայի վերաբերյալ առողջ բանավեճի փոխարեն մենք ականատեսն ենք լինում գռեհկության աստիճանի իջեցված քննարկումների ու մանիպուլյացիաների, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն կոնվենցիայի հետ: Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ առաջնորդվելով ոչ թե սպեկուլյատիվ քննարկումներում հնչող կեղծ թեզերով, այլ կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին Հայ առաքելական եկեղեցու ներկայացրած փաստարկներով, որոնք, ի դեպ, գրեթե չեն էլ քննարկվում կոնվենցիայի շուրջ ծավալվող բանավեճերում: Դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային՝ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ամեն ինչ անելու եմ ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությունը կատարելագործելու, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Նոր Հայաստանի նոր իշխանությունը կարող է և պետք է հրաժարվի դրա վավերացումից՝ հղում կատարելով մի կողմից՝ հասարակության մեջ առկա մտահոգություններին, մյուս կողմից՝ նախկին իշխանության ոչ լեգիտիմությանը: Մենք պարտավոր ենք մեր բոլոր քայլերում առաջնորդվել հասարակական համերաշխության ապահովման հրամայականով: Անթույլատրելի է որևէ գործողություն, որը նպաստում է առանց այն էլ երկփեղկված մեր հասարակության պառակտմանը: Որևէ միջազգային կոնվենցիա չունի և չի կարող ունենալ ավելի բարձր արժեք, քան մեր հանրային համերաշխությունն է»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
