«Հանցագործությունների միջև խտրականություն դնել չի կարելի. Բերձորի դեպքերի մեղավորները պետք է պատժվեն». Գարեգին Չուգասզյան
![]() 561 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 16:15 «Սասնա ծռեր» կուսակցության հայաստանյան ու արցախյան ներկայացուցիչները հուլիսի 30-ին ասուլիս էին հրավիրել՝ հիշեցնելու, որ 2015թ. տեղի ունեցած Բերձորի դեպքերի մեղավորները չեն պատժվել: Ինչպես նկատեց կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը, 2013թ. կտրուկ շրջադարձ եղավ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մտնելու մասին հայտարարեց: Դա հանգեցրեց անվտանգության անկմանն ու ապրիլյան դեպքերին: Այդ ժամանակ «Սասնա ծռերը» որոշեց որպես որդեգրված քաղաքականության հանդեպ բողոքի նշան ավտոերթ անցկացնել: Սակայն դա ավարտվեց Բերձորի դեպքերով: 2015թ. Բերդաձորի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գեղամ Գրիգորյանը պատմեց, որ կեղծ լուրեր էին տարածում, թե «Սասնա ծռերը»՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ եկել են սահմանից իրենց երեխաներին բռնի տանելու: «Գյուղերի ղեկավարներին հրահանգել էին, որ ամեն գյուղից գոնե 2 հոգի գնան և թույլ չտան, որ ավտոշարասյունը մտնի Արցախ: Ունեցանք այն, ինչ ունեցանք: Բերձորի դեպքերի մասին հիմա բացահայտ շատ քիչ են խոսում, բոլորը գիտեն՝ ովքեր են կազմակերպիչները, ինչ են արել, ինչու են արել, բայց քանի որ Արցախում դեռ այդ ժամանակվա ռեժիմն է, ժողովուրդը չի ուզում արտահայտվել»: Նրա վկայությամբ՝ քրեական գործը կարճվել է՝ փաստերի, վկաների անբավարար լինելու հիմնավորմամբ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Ռուզաննա Եղնուկյանն էլ ավելացրեց, որ ավտոերթի մասնակիցների նկատմամբ դաժան վարվեցին: Ոստիկաններից մեկն ամեն կերպ խոչընդոտում էր դեպքերը տեսանկարահանել: Հիմա այդ ոստիկանն Արցախում պաշտոն է ստացել»,-հայտնեց նա: Գ. Չուգասզյանը նկատեց, որ այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ամբիոնից այդ միջադեպի պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելու ու մի շարք անձանց պաշտոնանկ անելու հարց բարձրացրեց: Սակայն հետագա իրադարձությունները երկրորդական պլան մղեցին Բերձորի դեպքերը: Սակայն հիմա ժամանակն է կրկին դրա մասին հիշեցնելու և պատժելու մեղավորներին: Փաստաբան Արայիկ Պապիկյան էլ այն կարծիքը հայտնեց, որ թավշյա հեղափոխությունից հետո էլ Բերձորի դեպքերն իրավական գնահատական չեն ստացել: Լուսանցքում մնացին այն վայրագությունները, որոնք կատարվեցին այդ օրը լրագրողների նկատմամբ: «Հայտարարվել է, որ Նոր Հայաստանում բոլոր հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն կարծեք թե բերձորյան իրադարձությունների նկատմամբ քար լռություն է: Սա խոսում է այն մասին, որ իրավապահ մարմինները շարունակում են գործել օրվա իշխանությանը հաճելի լինելու են տրամաբանության մեջ»,- գնահատեց նա: Փաստաբանը հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: «Գլխավոր դատախազությունը Բերձորի դեպքերի մեղավորներին պատժելու համար ապացույցների պակաս չի ուեննա»,- պնդեց փաստաբանը: Գարեգին Չուգասզյանն էլ ամփոփեց. «Հանցագործությունների միջև խտրականություն դնել չի կարելի»: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
