Պաշտպանները Մանվել Գրիգորյանին կրկին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին
![]() 409 Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 17:20 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Նշենք, որ այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր. «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։ Պաշտպանները նշեցին, որ վերջին օրերի ընթացքում կատարվել է ևս մեկ փորձաքննություն, իրականացվել են մի շարք հետաքննություններ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ քաղցկեղի մասով կա կրկնակի բացասական դինամիկա: Մեղադրող կողմը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ անկախ նրանից՝ Մանվել Գրիգորյանը կլինի ազատության մեջ, թե՞ կալանավորված, միևնույն է, նա մնալու է բժշկական կենտրոնում: Դատարանը որոշումը կհրապարակի այսօր՝ 17:30-ին: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
