ՀՔԾ-ն փորձագետներին է տրամադրել Դավիթ Գրիգորյանի, նրա քարտուղարի և օգնականի համակարգիչներն ու կրիչները. «Ժողովուրդ»
![]() 233 Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 09:20 «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարել) մեղադրանք է առաջադրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել և փորձագետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաև նրա օգնականին և քարտուղարին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգրավված կրիչները։ Նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն էր կատարել հուլիսի 17-ին, աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետև պարզ դարձավ, որ խուզարկությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
