«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մտածում են, թե կարող են երկար ժամանակով մնալ պետության ղեկին». Ժիրայր Սեֆիլյան
![]() 494 Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 11:25 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը մաքրվելու է աղբից. Հայաստանի Հանրապետությունում տարիների ընթացքում ձևավորվել էր կրեմլահպատակ կարգավիճակով և խանական-մաֆիական բնույթով կառավարման համակարգ՝ իր կեղծ սահմանադրությամբ, գրված ու չգրված օրենքներով, կեղծ ու ապօրինի ինստիտուտներով, քրեաօլիգարխիկ վերնախավով: 2018թ. համաժողովրդական խաղաղ ապստամբությամբ տապալվեց պետությունը զավթած այդ համակարգը կառավարող ռեժիմը: Սակայն դրանից անմիջապես հետո ապստամբությունը գլխավորած քաղաքական թիմը հրաժարվեց հեղափոխությունից, հրաժարվեց պետությունն ու քաղաքացուն ազատագրելուց և անտեսեց մեր ու մյուս այլ առողջ ուժերի ու գործիչների բոլոր հորդորները: Եվ մինչ օրս էլ հրաժարվում է իրավաքաղաքական գնահատական տալ զավթիչ ու կեղեքիչ այդ համակարգին և նրա գործունեությանը, չի կազմաքանդում այն և պատասխանատվության չի ենթարկում նրա պարագլուխներին: Դրա փոխարեն՝ ամեն գնով պահպանում է կառավարման ապազգային ու հանցավոր այդ համակարգը, սրբացնում է նրա կեղծ սահմանադրությունը, օրենքները, կեղծ ու ապօրինի ինստիտուտները՝ իրեն ու բոլորիս խաբելով, թե ուրիշ ճանապարհ չկա: Նույնիսկ ապաքաղաքական համարվող այնպիսի երևույթ, ինչպիսին աղբահանություն է, խանական-մաֆիական համակարգում բազմաթիվ թելերով հանգուցված է քաղաքական շահերի հետ: Պատահական չէ, որ ռևանշի ձգտող նախկինները «Սանիթեք»-ի նկատմամբ ունեցած մաֆիոզ լծակների գործադրմամբ նախ աղբահանության սաբոտաժի միջոցով աղբանոցի են վերածել մայրաքաղաքը՝ առաջացնելով ժողովրդի դժգոհության կայուն օջախ, այնուհետև այդ դժգոհության կրակի վրա յուղ են լցնում և փորձում են դրա միջոցով քաղաքական շահաբաժիններ ստանալ և ռևանշի համար հող նախապատրաստել: Եվ այդպես են վարվում ոչ միայն աղբահանության, այլև գրեթե բոլոր բնագավառներում: Իրենց հերթին՝ իրավապահպան մարմինները, որ մնացել են մաֆիայի անդամ ղեկավարների ենթակայության տակ, իրենց իմիտացիոն աղմուկով խաբում են օրվա իշխանությանը, սաբոտաժ են անում և սպասում են ռևանշի հաղթանակին: Եթե, օրինակ, նույն «Սանիթեք»-ի նկատմամբ լիներ հեղափոխական մոտեցում, եթե անմիջապես բացահայտվեին Երևանի աղբահանությունը նրան վստահելու և այդ գործունեությունն իրականացնելու կոռուպցիոն մեխանիզմներն ու գործողությունները, դրանց հետ կապված անձինք, ապա այդ կազմակերպությունը ոչ միայն ինքը կմաքրվեր, այլև սաբոտաժ անելու փոխարեն մեծ ջանադրությամբ կմաքրեր քաղաքը: Գործող իշխանության նման վարքագիծը, որքան էլ տարօրինակ թվա, միանգամայն հասկանալի է: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մտածում են, թե կարող են ատելի նախկինների կամ, ինչպես ասում են՝ սևերի, վերադարձի սպառնալիքի պայմաններում հնարավորինս երկար ժամանակով ընկալվել որպես այլընտրանք չունեցող սպիտակ և մնալ պետության ղեկին: Սև-սպիտակ խաղով պետությունը կազմալուծող ներկաներին և նախկիններին տեղեկացնում ենք, որ իրենց պարզունակ մարտավարությունները ձախողվելու են: Մենք ունենք համբերատար ու ներողամիտ, բայց գիտակից ու հրաբխային ժողովուրդ, որ չի հանդուրժելու իրեն խաբելու կամ իր կամքը ոտնահարելու որևէ ծրագիր: Մեր երկրում կան նաև ազգային-հեղափոխական ուժեր և գործիչներ, որոնք շարունակում են պետությունն ու քաղաքացուն ազատագրելու պայքարը և կյանքի ցուցմամբ դառնալու են ամբողջական բևեռ: Հայաստանը մաքրվելու է աղբից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
