«Եռաբլուրում պետք է ուժեղացվի հսկողությունը, տեսախցիկներ տեղադրվեն». Արմենակ Ուրֆանյանի մայր
![]() 462 Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 15:25 Հուլիսի 31-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմում զոհվածների շիրմաքարերի վրա մոմ կամ ինչ-որ հեղուկ է թափված: Այդ մասին սոցցանցում գրառում էր կատարել ՀՅԴ նախկին անդամ Արթուր Եղիազարյանը: Տեղի ունեցածի հանդեպ արձագանքը չուշացավ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունն ստացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերը պղծելու դեպքով ոստիկանությունից տրամադրված նյութերն ու դրանք ուղարկել Ռազմական ոստիկանություն։ Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը տեղի ունեցածի հանգամանքները պարզելու հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ապրիլյան պատերազմի զոհ Արմենակ Ուրֆանյանի մայրը Tert.am-ին ասել է, որ կատարվածի մեջ դիտավորություն չի տեսնում: «Ցավալի է, կարծես 2-րդ անգամ վերապրում ես ցավդ, բայց դիտավորություն չէ: Երևի երեխաներ են խաղացել, մոմ են թափել: Բայց հսկողությունը պետք է ուժեղացվի, տեսախցիկներ տեղադրվեն»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
