«Բարձրյալն ասել է ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
![]() 336 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 09:15 «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ էր լցված։ «Ժողովուրդ»-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաև ոստիկանությունը։ Մասնավորապես՝ «Եռաբլուր»–ի պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերևից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը և արել է։ Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա։ Սակայն նկատենք, որ «Եռաբլուր»–ում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»–ում չեն կատարել, այլ որոշ գերեզմանատներում ես նման դեպքեր են բացահայտվել։ Սակայն, ըստ էության, դրանք չեն հայտնաբերվել, ե միայն երեկվա դեպքից հետո ոստիկանությունը կարողացավ արագ կերպով հայտնաբերել կասկածյալին։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենաները թալանելու դեպքը չորս ամիս անց դեռես բացահայտված չէ։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդ ժամանակ անձնական հսկողության տակ էր վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները, սակայն ամենաօպերատիվ կերպով բացահայտում ենթադրող հանցագործությունը չորս ամիս անց կրկին բացահայտված չէ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են, որ այս քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Եվ չնայած երեկ ոստիկանությունն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ավելի օպերատիվ գործեցին, սակայն հենց ամենաթողությունն ու դանդաղկոտությունն է հաճախ նման իրավիճակների հանգեցնում եւ ծնում նոր հանցագործություններ»,-գրում է թերթը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
