«Տղերք, մեզ ինչ-որ աղետի՞ եք նախապատրաստում». Արման Մելիքյան
![]() 626 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 10:20 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զոհեր և վիրավորներ հայ-ադրբեջանական սահմանին, ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ավտովթարներ ու վրաերթեր, ինքնասպանություններ, զավակների կողմից ծնողների սպանություններ, երկաթուղային աղետ՝ հրդեհված բենզինատար լցատակառներ, համաճարակի սպառնալիք պարունակող աղբային աղետ Երևանում, քառօրյա պատերազմի հերոսների շիրիմների պղծման մասին տեղեկատվություն, տարատեսակ հրդեհներ՝ այդ թվում նաև Ծիծեռնակաբերդում, կեղտակորույս, թռչելու ունակությունը կորցրած արագիլներ, դավադրություն ու դավաճաններ Արցախում և այս ամենին զուգահեռ նաև Փաշինյան-Քոչարյան ու Սահակյան-Բաբայան ներքաղաքական դիմակայություն: Կարծես՝ ուղղորդված լրատվական հարձակում է իրականացվում հասարակության դեմ՝ վերջինիս առանց այդ էլ խափանված միասնությունն ու սեփական ուժերի հանդեպ խարխլված վստահությունը զրոյացնելու նպատակով: Խնդիրն այն է, որ լրատվությունը, կարծես թե, հատուկ մատուցվում է այնպես, որ սովորական, շարքային քաղաքացին իրեն անպաշտպան ու անօգնական զգա: Այսպես աստիճանաբար ներքաղաքական տրեմորը կարող են վերափոխել անդադար ցնցումների: Տղերք, մեզ ինչ-որ աղետի՞ եք նախապատրաստում: Մենակ թե մի ասեք, որ լրատվական դաշտն անկառավարելի է ու ինքնագլուխ է որոշում, թե իրադարձություններն ինչ հնչերանգներով պետք է ներկայացնի: P.S. Սևանի ծաղկելն ու Ստամբուլյան կոնվենցիան էի մոռացել-դրանք էլ վրադիր»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
