«Ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու». Վիտալի Բալասանյան
![]() 1927 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 14:25 Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ արցախցիներ, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ՝ անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական տերերը մի խումբ բախտախնդիրների պատճառով ոչ միայն երկրում սահմանադրական կարգի տապալման, այլև պետության և պետականության գոյության կորստի իրական վտանգ են տեսնում: Թող անհամեստություն չլինի, բայց 2012-ին ժողովրդի վստահության քվեի շուրջ մեկ երրորդն ստացած նախագահի թեկնածուս արդյո՞ք չէր կարող հանրային դժգոհությունների ալիքն ուղղորդել հանրահավաքների և ցույցերի կազմակերպմանը, թե՞ առիթ գտնելն էր դժվար: Չենք արել, քանի որ շատ լավ գիտակցել ենք դրա վտանգավոր հետևանքներն ու մեր պատասխանատվության աստիճանը, քանի որ դա չէր 1988-ի արցախյան շարժման նպատակը, դրա համար չէինք մի կտոր չոր հաց կիսելով 1991-94թթ. ազգային-ազատագրական պայքար մղում: Քանի որ հարգել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու մեր բոլորի հավաքական կամքը, ոչ թե պաշտոնակռիվ տալու անհեռանկար ճանապարհը: Մեր երկրում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել եմ իմ ծառայությունը՝ իմ բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում: Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին: Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
