«Քանի այդ բաժանարար գիծը քաշած չէ, չինովնիկները մտածելու են նախորդ կոռուպցիոն ժամանակների վերադարձի մասին». Լևոն Գալստյան
![]() 479 Կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ., 21:20 Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակ է եղել պետական կառավարման համակարգում մերժվածների ժամանակ, և դա գաղտնի հաշվետվության մեջ գրված է եղել դեռ 2014-ին։ Նշեց, որ այդ համակարգի պահող միակ ուժը՝ դա համակարգային կոռուպցիան է եղել։ Բայց, ցավոք, կրկին չուզեց, որպես վարչապետ, հստակ քաղաքական գնահատական տալ այդ համակարգին և բաժանարար գիծ քաշել նախորդ ու ներկա համակարգերի միջև։ Քանի դեռ այդ բաժանարար գիծը քաշած չէ, և գնահատականները հստակ տրված չեն, ներկա կառավարման համակարգը շարունակելու է մնալ նախորդների տրամաբանական շարունակության մեջ, և չինովնիկները հոգու խորքում մտածելու են նախորդ երանելի կոռուպցիոն ժամանակների վերադարձի մասին։ Հիշենք, որ նույն վարչապետի խոսքերով կառավարման և իրավապահ մարմիններում դերակատարների 90%-ը դեռ հնից մնացած ժառանգությունն է։ Իսկ այդ համակարգը, ժամանակի ընթացքում, կարող է կուլ տալ ցանկացած նոր կադրի՝ որքան էլ ուզում է նա լինի հեղափոխական»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
