«Թուրքական մամուլում հակահայկական թեման վերջին շրջանում բոլորովին նոր երանգներ է ստանում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ գրեցի այն մասին, որ եթե ադրբեջանցիները գնեն թուրքական խոշորագույն մեդիա-հոլդինգը, ապա մեր վիճակը կբարդանա։ Բարեբախտաբար, այդ լուրը գոնե այս պահի դրությամբ հերքվել է։
Բայց թուրքական մամուլում հակահայկական թեման վերջին շրջանում բոլորովին նոր երանգներ է ստանում՝ ակնհայտ ադրբեջանական հետքով։
Մի թարմ օրինակ. մերձիշխանական, պահպանողական իսլամիստական «Yeni Akit» օրաթերթը մի քանի օր առաջ հոդված էր հրապարակել «Հայկական սփյուռքը իրար է խառնում Ռուսաստանը», որտեղ Մոսկվայի բողոքի ցույցերի պատասխանատուներ էին նշվում հայերը։ Հրապարակման մեջ հնչեցվում էր ոմն ադրբեջանցի փորձագետի կարծիք, որը պնդում էր, որ այսպես հայերը փորձում են խանգարել Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունի կայացմանն ու զարգացմանը։ Այս պարագայում հոդվածի բովանդակությունը էական չէ, առավել էական է նմանատիպ հոդվածի հայտնվելն ու տիրաժավորվելը»:

Հայտնի է՝ երբ կվերսկսվի ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը
3922:24
«Այս որոշմամբ ՀՀ-ում արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4022:00
«Սպասեք նոր sms-ների, պարոնա՛յք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ». Լևոն Բաղդասարյան
4921:48
«ՍԴ-ն կանգնեց իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան»․ Մանե Թանդիլյան
4421:36
«Քաղաքական նպատակահարմարությունը գերակայեց սահմանադրական իրավունքին»․ Ռոբերտ Ամստերդամ
5021:24
«Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի լայնածավալ դիմադրության փուլի սկիզբը»․ 5 քաղաքական ուժերի հայտարարությունը
6821:12
«ԱԺ-ում ներկայացված կլինի երեք խմբակցություն»․ Վահագն Հովակիմյան
6321:00
«Եթե ՍԴ-ի նկատմամբ վստահությունը կորչում է, վնասվում է նաև ընտրական համակարգի լեգիտիմությունը»․ Վահագն Սարոյան
6020:48